ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 բան, որ յուրաքանչյուր կին պետք է թաքցնի իր տղամարդուց

ՖՈՏՈ

Կարևոր չէ՝ որքան անկեղծ ենք մենք, միշտ էլ կան գաղտնիքներ, որ կանայք թաքցնում են։ Նույնիսկ ամենախելացի կանայք լիովին վստահ չեն՝ ինչը պետք է խոստովանեն և ինչը թաքցնեն։ Եկե՛ք տեսնենք՝ որոնք են այն գաղտնիքները, որ պետք է պահել տղամարդուց։

 

Մենք կարոտում ենք մեր նախկիններին։

Այո՛, երբեմն մենք շատ ենք կարոտում մեր նախկին ընկերներին։ Աղջիկնե՛ր, եթե Ձեզ դեռ տանջում են նախկին բաժանման հիշողությունները, Ձեր ընկերը վերջին մարդն է երկրագնդի վրա, ում հետ կարելի է կիսվել այդ թեմայով։ Կարևոր չէ՝ որքան մտերիմ եք դուք միմյանց հետ, պարզապես մի՛ արեք դա։ Սիրելի ընկերուհու հետ մեկ բաժակ գինու շուրջ զրուցելը շատ ավելի լավ գաղափար է։

Մենք հետևում ենք մեր նախկիններին։

Ճիշտ է, մի փոքր տարօրինակ է հնչում, բայց դա իրականություն է։ Կապ չունի այն, որ մենք այևս չենք սիրում նրանց։ Ամբողջ մեղքը կանացի հետաքրքրասիրությունն է։

Մենք պաշտում ենք մնալ միայնակ։

Հաճախ մենք կարոտում ենք նրան ու ուզում, որ մեր կողքին լինի, այդպե՞ս է։ Միայն մասամբ։ Իրականում մենք նույնիսկ ուրախ ենք լինում, երբ նա ժամանակավորապես հեռու է լինում, քանի որ կարող ենք մենակ մնալ, հանգստանալ ու զբաղվել սիրելի հոբիով։

Մենք ատում ենք սպորտը։

Մենք ատում ենք նայել սպորտային խաղեր, մենք չենք էլ ուզում հասկանալ խաղի կանոնները։ Բայց, այնուամենայնիվ, մենք գնում ենք այդ զոհաբերությանը նրանց համար։

Երբ մենք սիրահարվում ենք, մոռանում ենք ուտելու մասին։

Գիտականորեն ապացուցված փաստ է, որ սիրահարվելն առաջացնում է սթրես, ու ախորժակի կորուստը լիովին բնական է։ Եվ ամենևին էլ պետք չէ, որ նա իմանա այդ մասին։

Քանի զուգընկեր ենք մենք ունեցել մինչև նա։

Ամեն աղջիկ ուզում է անկեղծ, առանց ստերի հարաբերություններ ունենալ։ Բայց երբ տղան հարցնում է՝ քանի տղայի հետ ենք հանդիպել մինչև նա, մենք սովորաբար քչացնում ենք թիվը։ Սա ստել չէ, քանի որ դա ստացվում է անկախ մեզնից։ Մենք ամենևին էլ պարտավոր չենք խոստովանել, եթե չենք ուզում։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular