Աղջիկների 5 սովորություն, որ հունից հանում են ժամանակակից տղաներին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԺամանակակից աղջիկներն ունեն իրենց առանձնահատկությունները: Իսկ ժամանակակից տղաներին, ինչպես հայտնի է, այնքան հեշտ չէ գոհացնել: Ահա աղջիկների մի քանի պահվածք, որ նյարդայնացնում են նրանց:
Հորոսկոպ, սնահավատություն, գուշակություն: Աղջիկները սիրում են նման բաներ, հաճախ նաև բավականին շատ տարվում դրանցով: Մենք հավատում ենք հորոսկոպներին, փորձում հասկանալ սիրելիի հետ համատեղելիություն՝ ըստ չինական օրացույցի: Դե իսկ տղաները չեն հասկանում նման բաների իմասը: Նրանք ավելի ռեալ են ու կարծում են, որ ոչ մի հորոսկոպ կամ գուշակ ավելի լավ չգիտի իրենց կյանքը, քան հենց իրենք: Փորձեք չափը չանցնել:
Կապրիզներ: Դե աղջիկներն իսկապես չեն կարող առանց դրա: Բայց երբեմն լրջորեն անցնում են չափը, ինչն ուղղակի հունից հանում է տղաներին:
Զրույցներ՝ սեքսից հետո: Նրանք չեն սիրում խոսել սեքսից հետո, հանգիստ թող սիրելիիդ, մի տանջիր: Նրանք ուզում են հանգստանալ, վայելել լռությունը՝ քո ու իրենց մտքերի հետ:
Վերահսկում: Նրանց նյարդայնացնում է, երբ յուրաքանչյուր կես ժամը մեկ զանգում են ու հարցաննում, թե ուր են, ում հետ, ինչ են անում և այդպես շարունակ: Նրանք տանել չեն կարողանում վերահսկողությունը: Տղամարդկանց երբեմն ավելի շատ է անձնական տարաք պետք, քան աղջիկներին:
Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ՝ սելֆիներ: Դու սիրում ես նկարել քո ամեն քայլը; Հարցրու նրան՝ արդյոք այդ ամենը դուր է գալիս նրան: Պատասխանն, իհարկե, բացասական կլինի: Հիանալի հուշեր ստեղծելը, բայց նորմալ չէ, երբ ամեն պահը նկարվում է 256 անգամ: