ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնալդ Թրամփը Մեգան Մարքլին անվանել է «տհաճ կին»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել:

Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչ կարծիք ունի նախագահ Թրամփը ամերիկացի դերասանուհի՝ այժմ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կին Մեգան Մարքլի այն հայտարարության վերաբերյալ, երբ Մարքլը Թրամփին անվանել է կնատյաց, Թրամփն ասել է. «Իրո՞ք նա նման բան է ասել, ես չգիտեի, որ նա այդքան տհաճ կին է»:

Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ դերասանուհի Մեգան Մարքլը ասել էր, որ Թրամփն ատում է կանանց, և որ ինքն անպայման կքվեարկի Թրամփի հակառակորդ Հիլարի Քլինթոնի օգտին, իսկ եթե Թրամփը հաղթի ընտրություններում, ապա Մարքլը խոստացել էր արտագաղթել Կանադա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular