ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Նալեսը հրաժարական կտա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Հալեսը հրաժարական կտա կուսակցության նախագահի եւ Գերմանիայի Բունդեսթագում ԳՍԴԿ խմբակցության ղեկավարի պաշտոններից: Այդ մասին հայտնի է դարձել նրա հայտարարությունից, որը հրապարակվել էր կիրակի՝ հունիսի 2-ին, հաղորդում է DW-ը:

«Ֆրակցիայի ներսում քննարկումներն ու կուսակցական բազմաթիվ արձագանքները հասկացրել են ինձ, որ իմ պարտավորությունները կատարելու համար անհարժեշտ աջակցությունն այլեւս չկա»,-հայտարարել է Նալեսը:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներառված է Գերմանիայի իշխող կոալիցիայի մեջ պահպանողական՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն եւ Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների հետ միասին: Այդ միությունն ի սկզբանե առաջացնում էր մեծ բանավեճեր գերմանական սոցիալ-դեմոկրատիայի շարքերում: Կուսակցության ձախ թեւն էլ ավելի շատ էր պահանջում պահպանողականների հետ կոալիցիայի դադարեցում: Այդ իսկ պատճառով Անդրեա Նալեսի հրաժարականը կարող է ունենալ հեռու գնացող եւ անկանխատեսելի հետեւանքներ կոալիցիոն կառավարության համար, որը ղեկավարվում է կանցլեր Անգելա Մերկելի կողմից:

Նալեսի հրաժարականի նախօրեին հրապարակվել էին Trendbarometer-ի անցկացրած սոցիոլոգիագան հարցման արդյունքները, որն անցկացվել էր գերմանական RTL եւ n-tv հեռուստաընկերությունների կողմից: Ըստ այդ հետազոտության՝ սոցիալ-դեմոկրատները ցույց են տվել ռեկորդային ցածր մակարդակ: Եթե Եվրախորհրդարանի ընտրություններից 1 շաբաթ առաջ ԳՍԴԿ-ի վարկանիշը կազմել էր 17 տոկոս, ապա ընթացիկ շաբաթ այն անկում է ապրել՝ հասնելով 12 տոկոսի, ինչը դաշնային մակարդակում կուսակցության ամենացածր ցուցանիշն է:

Մինչդեռ 2017 թվականին բունդեսթագի ընտրությունների նախօրեին ԳՍԴԿ-ի վարկանիշը կազմում էր 24 տոկոս, իսկ ընտրությունների ժամանակ սոցիալ-դեմոկրատները ներկայացրել էին 20.5 տոկոս արդյունք:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular