Ջրատարում հայտնաբերված նորածնի մայրը գտնվել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸarmeniasputnik.am-ը գրում է.
Ըստ որոշ տեղեկությունների Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են ջրատարում հայտնաբերված նորածնի մորը։
Կինը Փարաքար գյուղի բնակիչ է։ Երեխան ծնվել է տանը։
Նախնական վարկածով պտուղը մահացած է եղել, մայրն էլ դին նետել է ջրատարը։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Մուսալեռ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ ջրատարում, որը սկիզբ է առնում Երևանյան լճից, 3-4 օրական տղա երեխայի դի է հայտնաբերել: