ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի կառավարությունը զիջումների չի գնա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հարցում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գերմանիայի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայնբերտը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ կառավարությունը պատրաստ է զիջումներ անել Թուրքիային ու հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բունդեսթագի բանաձեւից: «Այս մասին խոսք անգամ լինել չի կարող: Գերմանական Բունդեսթագն իրավունք ու հնարավորություն ունի արտահայտել իր տեսակետը ցանկացած թեմայի շուրջ, երբ դա ճիշտ է համարում: Գերմանիայի կառավարությունը աջակցում է ու պաշտպանում գերմանական խորհրդարանի այդ ինքնիշխան իրավունքը»- հայտնել է Զայնբերտը, փոխանցում է DW–ը:

Նա նաեւ շեշտել է, որ կառավարությունը իշխանության մեկ այլ մարմնի գործերին միջամտելու ու նրա գործողությունները որեւէ կերպ գնահատելու լիազորություններ չունի: Նա նաեւ հավելել էր, որ Բունդեսթագի բանաձեւը իրավաբանական պարտադիր ուժ չունի:

Առանձին հայտարարությունով է հանդես եկել Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղարը, որը ճշգրտել է, որ արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն անձամբ է աջակցել բանաձեւին: Այդ նույն օրը արտգործնախարար Շտայնմայերը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտնել է «Բունդեսթագը իրավունք ու ազատություն ունի արտահայտել իր տեսակետը քաղաքական հարցերի շուրջ» Սակայն նրա խոսքով բուն բունդեսթագում նշել են, որ ոչ բոլոր բանաձեւերը իրավաբանական ուժ ունեն»: Այս հարցով կառավարության դիրքորոշման մասին Շտայնմայերը լռել է:

Պարբերականը ավելի վաղ սեպտեմբերի 2-ին հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը մտադիր է Անկարային ընդառաջ քաղաքական ժեստ անել, որպեսզի գերմանայի խորհրդարանականները կարողանան նորից այցելել բունդեսվերի զինծառայողներին ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում: Ամսագրի տեղեկություններով Գերմանիայի ԱԳՆ –ն ու կանցլերի գերատեսչությունը պայմանավորվել են, որ Զայնբերտը մամուլի առաջ ելույթ կունենա ու կհասկացնի, որ կառավարությունը հրաժարվում է Ցեղասպանության մասին գերմանական խորհրդարանի բանաձեւից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular