ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոնա Հովհաննիսյանը հաստատվեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում

ՄՇԱԿՈՒՅԹ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները։ Այդ պաշտոնում ընտրվել է «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ  ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը կայացել է մայիսի 14-ին, բուհի խորհրդի 15 անդամը նրան կողմ է քվեարկել,  մյուս թեկնածուի՝ Վաղարշակ Հարությունյանի, 8 կողմ ձայն։

Ա. Հարությունյանը նշեց, որ Ս. Հարությունյանը վեց ամիս եղել է պաշտոնակատար, բուհում փոփոխություններն ակնհայտ են, ինչը ֆիքսում են ուսանողները, դասախոսները, արվեստագետները։  Պայմանագիրը կնքվելու է 5 տարով։ Նախարարի խոսքով, այս տարիներին փոփոխություններն ավելի ակնառու կլինեն և պետությունն էլ նման փոփոխություններ անող ղեկավարությանը միշտ աջակցելու է, լինելու է նրանց կողքին։

Սոնա Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

«Արդեն յոթ ամիս է պաշտոնավարում եմ, փոփոխություններ կան, բայց դեռ ավարտված չեն կառուցվածքային իմասով։ Ակնալում եմ կառավարության աջակցությունը, միջնոդրությունը, որովհետև 1970-ականներից կոնսերվատորիան հիմնանորոգումների չի ենթարկվել, մենք դրա կարիքն ունենք»,- ասաց կոնսերվատորիայի ռեկտորը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Հայաստանում մշակութային կյանքի ռազմավարական կազմակերպման գործում ունի առաջնորդի դերակատարում, շատ կարևոր է այդ դերակատարումը։

«Երբեմն մշակութային կառույցները դիտարկվում են որպես առանձին վերցված օղակ, բայց մեզ համար այդ կառույցները շատ կարևոր են պետական, հանրային կյանքի կազմակերպման, ընդհանրապես մեր երկրում առկա բարոյահոգեբանական իրավիճակի և հանրային հարաբերությունների առումով»,- ասաց  կառավարության ղեկավարը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular