ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ զարգացնելու ՀՀ իշխանությունների հայտարարություններն այդպես էլ գործնական քայլերի չեն վերածվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 

Եթե նույնիսկ համարենք, որ հայ-իրանական հարաբերություններում ներկայիս պասիվությունը պայմանավորված է Իրանի նկատմամբ խստացող պատժամիջոցների քաղաքականությամբ (նախկինում հաջողվել է բավականին արդյունավետ համագործակցություն զարգացնել Իրանի հետ նույն պատժամիջոցային խիստ պայմաններում), ապա դա պետք է վերաբերի գլխավորապես տնտեսական համագործակցությանը: Սակայն արի ու տես պասիվությունը գլոբալ է:

Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի` Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորել է մի շարք երկրների ղեկավարներին և առաջնորդներին….. բացի հարևան Իրանից:

Հատուկ դիտավորություն չեմ ուզում տեսնել սրանում, կարծում եմ ավելի շատ անփութություն է` ուղղակի անհասկանալի է մամուլի ծառայությա՞ն, որը մոռացել է հայտնել Իրանին շնորհավորելու մասին, թե՞ իշխանությունների...

Սակայն նման անփութություններն երկկողմ հարաբերություններում բացասական ֆոն են ստեղծում…

Ի դեպ, բավականին տարօրինակ էր ցանկում տեսնել Սաուդյան Արաբիայի անունը, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, և որ բացահայտ հակահայկական քաղաքականության է իրականացնում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular