ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի և Պուտինի հանդիպմանը ԼՂ հակամարտությունը չի քննարկվել. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին կայացած հանդիպմանը չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի արծարծվել: Երեկվա խոսակցությունը շատ հանգամանալից էր երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել է Պեսկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular