ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանը մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանը մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի ապակառուցողական դերով: Այս մասին հայտարարել է Հունաստանի Պաշտպանության նախարար Եվանգելոս Ապոստոլակիսը` ելույթ ունենալով Վաշինգտոնում Կիպրոսի պայքարի համաշխարհային համակարգող կոմիտեի 35-րդ համագումարում, հաղորդում է Ekathimerini-ն:

Նրա խոսքով, ԱՄՆ-ի մասնակցությունը տարածաշրջանային պաշտպանական նախագծերին ուղարկում է «հետեւողական եւ հստակ» ազդանշան: «Ես մտահոգված եմ Թուրքիայի ապակայունացնող դերով եւ խնդրահարույց դիրքորոշմամբ, որն արտահայտված է մեր ազգային ինքնիշխանությունն ու իրավունքները խախտող անհիմն պնդումներում», - ասում է Ապոստոլակիսը:

Նշենք,մ որ Թուրքիան անընդհատ խախտում է Հունաստանի օդային տարածությունը:

Այս տարվա մարտին երկու թուրքական F-4-եր, որոնք առանց թռիչքի ծրագիր ներկայացնելու ներխուժել էին Աթենքի թռիչքային տեղեկատվության շրջան, (Athens Flight Information Region, FIR)  հունական Սամոս եւ Կոս կղզիների միջեւ 6000 ֆուտ (մոտավորապես 1800 մ) բարձրության վրա փորձել էին մոտենալ Հունաստանի վարչապետին տեղափոխող ռազմական ուղղաթիռին, որը թռչում էր 2000 ֆուտ բարձրության վրա՝ (600 մ) Ագատոնիսիոն եւ Առկի կղզիների շրջանում:

Այդ պատճառով հունական ուղղաթիռը ստիպված է  եղել կտրուկ իջնել՝ համարյա մինչեւ 100 ֆուտ: 4 մղոն հեռավորության վրա վարչապետի ուղղաթիռին մոտեցած թուրքական կործանիչներին որսալու համար օդ են բարձրացել հունական F-16-երը, որոնք միջազգային պրակտիկայի համաձայն ստիպել են խախտողներին հեռանալ հունական օդային տարածությունից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular