ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԽ կազմում որևէ փոփոխություն չի ակնկալվում. Ջեյմս Ուորլիք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինսկի խմբի կազմում այս պահին որևէ փոփոխություն չի սպասվում:
Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք մի քանի օր առաջ Վիեննայում էինք և վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Մինսկի խումբը շատ խիստ հայտարարություն ընդունեց` զսպվածության, հրադադարը հարգելու և համապարփակ լուծմանը հասնելու համար անհապաղ բանակցություններ սկսելու կոչ անելով»,- նշեց Ուորլիքը` հավելելով, որ խումբն իր աջակցությունն է հայտնել նաև համանախագահների աշխատանքին: Նա նաև հավելեց, որ Թուրքիան միացել է այդ հայտարարությանը և աջակցել դրան: «Մենք ցանկանում ենք աշխատել Մինսկի խմբի բոլոր անդամների հետ, այդ թվում և Թուրքիայի»,- նշեց ամերիկացի համանախագահ ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ),Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ԱնջեյԿասպրշիկը ապրիլի 5-ից տարածաշրջանում են: Բաքվում հանդիպումներից հետո նրանքայցեցել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի իշխանությունների հետ, ապա եկել Երևան: ՀՀՆախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ հանդիպումներիցհետո նրանք այցի արդյունքներն ամփոփում են հայաստանյան լրատվամիջոցների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular