ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են հորոսկոպի ամենաէգոիստ նշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ

Խոյերն էգոիզմի արքաներն են: Նրանք ամեն հարցում իրենց շահն են փնտրում: Սա չի նշանակում, որ նրանք լիովին չարամիտ մարդիկ են, պարզապես նրանց համար առաջին տեղում մշտապես սեփական մտքերն ու նպատակներն են:

 

Ցուլ

Ինքնասիրահարվա՞ծ՝ այո, էգոի՞ստ՝ ո՛չ: Հիմնականում Ցլերի մոտ առկա է առողջ էգոիզմը, որը թույլատրելիի սահմանները չի անցնում: Սակայն, իհարկե, կան առանձնահատուկ բացառություններ:

Երկվորյակներ

Երվորյակները չափից դուրս ինքնավստահ են, սակայն նրանց չի կարելի էգոիստ համարել: Նրանք կարծում են, թե ամեն ինչ գիտեն և միշտ ճիշտ են: Սակայն սա մեծ մասամբ նրանց կերպարի մի մասն է կազմում: Ինչևէ, երբեմն նրանց ինքնահավանությունը կարող է վերաճել էգոիզմի, և նրանք այդ պարագայում պարզապես անտանելի են դառնում:

Խեցգետին

Խեցգետինների համար ուրիշների տրամադրություն գոյություն չունի: Եթե իրենք երջանիկ են, ապա ամեն ինչ կարգին է, իսկ եթե իրենք տխուր են, ապա պետք է տառապեն բոլորը: Սա էգոիզմի ամենատիպիկ դրսևորումն է, սակայն վատագույն տարբերակը չէ:

Առյուծ

Ի ծնե էգոիստ: Նրա էգոիզմը հասնում է տիեզերական չափսերի: Առյուծները կարծում են, որ իրենք ամենագեղեցիկն են, ամենախելացին, ամենաարդարամիտը, ամենաճշմարտացին, ամենաիմաստունը, ամենա…, ամենա…, ամենա… Ի՞նչ խոսք, հանուն արդարության պետք է նշել, որ դա այդպես էլ կա, սակայն նրանք կարող են դա պատեհ-անապտեհ ի ցույց չդնել:

Կույս

Կույսերը հիմնականում ի վիճակի են լինում ինքնաքննադատորեն մոտենալ սեփական անձին, ինչը լավ է: Սակայն նրանք երբեմն չեն նկատում, որ սկսում են ինքնագովասանքով զբաղվել, ինչը վատ է: Երբեմն նրանք չափից դուրս շատ են տարվում սեփական շահով և դառնում են էգոիզմի մարմնավորում:

Կշեռք

Կշեռքները շատ են կարևորում իրենց սեփական ժամանակն ու պլանները, սակայն ուրիշներինը նրանց բացարձակ չեն հետաքրքրում: Կշեռքները խորապես համոզված են, որ բոլորն էլ իրենց համար միշտ պետք է ժամանակ ունենան: Նրանց երեխայական էգոիզմը երբեմն հասնում է ոչ երեխայական չափսերի:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular