ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայում սպորտի վարպետ ըմբշամարտիկին ծեծելով սպանել են և նետել լիճը (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում իր ընկերուհու հետ զբոսնող սպորտի վարպետ ըմբշամարտիկին ծեծելով սպանել են նետել լիճը: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ վաղ առավոտյան:

34-ամյա Սերգեյ Չուևը նկատել է, որ երեք խուլիգան ծաղրում և քաշքշում են հղի կնոջը և նկատողություն է արել: Ի պատասխան, երեք խուլիգանները սկսել են դաժանաբար ծեծել տղամարդուն, բազմաթիվ հարվածներ հասցնելով գլխի հատվածում:

Երբ ուժասպառ եղած մարզիկը ընկել է ջուրը, հանցագործները շարունակել են նրան հարվածներ հասցնել, մինչև Սերգեյը ջրի տակ չի անցել:

«Նա չէր կարողանում կանգնել, իսկ նրա ընկերուհին էլ այդքան ուժ չուներ՝ նրան ջրից դուրս հանելու համար, նա գոռում էր և օգնություն խնդրում: Որոշ ժամանակ անց մի տղա վազելով եկավ և տղամարդուն դուրս հանեց ջրից:

Մենք բոլորս նրան փորձում էինք օգնել ուշքի գալ, հետո շտապօգնություն եկավ, ոստիկաններ», պատմել է միջադեպի ականատեսներից մեկը՝ նշելով, որ ճիվաղները հետո դեպի մետրո են վազել:

Մոսկվայի ամբողջ ոստիկանությունը ոտքի է հանվել և մի քանի ժամ օպերատիվ-հետախուզական աշխատանքներից հետո հաջողվել է հանցագործներին հայտնաբերելև ձերբակալել:

shamshyan.com

 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular