ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնանալու լավագույն տարիքը` հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար

ՖՈՏՈ

Մեր օրերում ամուսնանալն այդքան էլ հեշտ գործ չէ։ Նախկինում բոլորը տառապում էին ամուսնության հողի վրա ու ուզում էին ամուսնանալ որքան հնարավոր է շուտ, քանի դեռ տանը մնացած չէին համարվել։ Այժմ մարդիկ ամուսնանում են ոչ թե պարզապես ամուսնանալու, այլ երջանիկ լինելու համար։ Իսկ ո՞րն է ամուսնանալու ճիշտ ժամանակը. դժվար է ասել։ Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է այս մասին ասում Ձեր կենդանակերպի նշանը։

 

Խոյեր

Խոյերը բավականին իմպուլսիվ են ու արագ որոշումներ են կայացնում, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ երիտասարդ տարիքում ամուսնանալն ու հետո բաժանվելը։ Լավագույն խորհուրդը Ձեզ պարզապես սպասելն է ու ռացիոնալ լինելը, սակայն ոչ բոլոր Խոյերին կհաջողվի անել դա։ Նրանք տարվում են զգացմունքներով ու առանց մտածելու են գնում լուրջ քայլերի։

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ բավականին հավասարակշռված են։ Նրանք մտածում են գլխով ու եթե ամուսնանում են երիտասարդ տարիքում, ուրեմն՝ այդպես է պետք, ու հետո չեն զղջա։ Ցլերին հաջողվում է հիանալի հարաբերություններ կառուցել։

Երկվորյակներ

Եթե երբևէ շփվել եք այս նշանի տակ ծնված մարդկանց հետ, ուրեմն՝ գիտեք, որ նրանք շատ ռոմանտիկ են թե՛ սիրային, թե՛ ընկերական հարաբերություններում։ Նրանք պարզապես սիրում են հարաբերություններ, բայց նրանք նաև հակված են ձանձրանալու շատ արագ, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ մի հարաբերություններից անցնել մեկ ուրիշին կամ էլ մենակ մնալ։ Երկվորյակները հազվադեպ են շուտ ամուսնանում։ Մեծ մասամբ նրանց երկար ժամանակ է պետք գտնելու մեկին, ում հետ չեն ձանձրանա։

Խեցգետին

Խեցգետինները շատ են կարևորում ամուսնանալն ու ընտանիք ունենալը, այդ պատճառով էլ շուտ են ամուսնանում։ Նրանք գտնում են մեկին, ում կարելի է սիրահարվել, ու եթե այդ մեկը կիսում է նրանց հայացքները, այլևս չեն հապաղում ու ամուսնանում են։ Նրանց իսկապես հաճելի է ընտանիք ստեղծել ու հոգ տանել ընտանիքի մասին։ Հենց դա է, որ նրանց դարձնում է ամենաերջանիկը։

Առյուծ

Առյուծները սիրում են երկարաժամկետ հարաբերություններ։ Այն, ինչ նրանք փնտրում են, հարմարավետությունն է։ Սակայն առյուծներին հատուկ է տարիներով հարաբերություններ ունենալ, բայց չամուսնանալ։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular