ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերի այսչափ համախմբվածությունը պայմանավորված է հայի գենետիկ կոդով, մտածելակերպով, դաստիարակությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգի համար օրհասական ու կարևոր պահերին մենք կարողանում ենք համախմբվել ու դառնալ մեկ միասնական բռունցք՝ փորձելով տանել առաջ մեր առաջ ծառացած խնդիրների լուծումները: Հայերի այսչափ համախմբվածությունը պայմանավորված է հայի գենետիկ կոդով, մտածելակերպով, դաստիարակությամբ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Մեր ազգն առանց որևէ կոչի կարողացավ համախմբվել և փորձել համատեղ ուժերով լուծել այսօրվա մեր խնդիրը: Մարդիկ, տեսնելով խնդիրը, իրենց հնարավորության չափով փորձեցին օգտակար լինել և ամենակարևորն այն է, որ դա մարդկանց սեփական մտահղացումն ու ցանկությունն էր»,- ասաց նա:
Խոսելով նաև ՀՀ առաջին և գործող նախագահների հանդիպման, քառօրյա պատերազմի և սահմանին տիրող ներկայիս վիճակի մասին՝ պատգամավորն ասաց. «Ես դրական եմ գնահատում երկու նախագահների հանդիպումները, նրանք այդ քայլով թշնամուն ցույց տվեցին, որ վերջիններս չփորձեն իրենց գործողությունները, ռազմավարությունը կառուցել մեր հակակշիռների վրա: Ես վստահ եմ, որ այն ներքաղաքական հակասությունները, որոնք մշտապես եղել են, ե'ւ մեր, ե'ւ ընդդիմության կողմից դրվել է մի կողմ»:
Նրա խոսքով՝ այս համախմբվածությունն ապացույցն է այն բանի, որ մենք միասնական ենք ու ունենք մեկ թշնամի, որն այսօր իր վայրագություններով և ագրեսիայով փորձում է որոշակի խնդիրներ լուծել, ինչը «մեզ ստիպում է պատերազմի դաշտում և բանակցությունների ժամանակ շատ ավելի վստահ լինել»: Պատգամավորը վստահ է, որ նախագահների մակարդակով համախմբումից հետո ո՛չ միայն Ադրբեջանը, այլև բոլոր միջազգային կառույցներն ու հանրությունը լուրջ հետևություններ են անելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular