ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ է իրականացվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Սուդանում ռազմական հեղափոխության նոր փորձ է իրականացվել, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

«Անցումային ռազմական խորհրդի դեմ հեղաշրջման փորձ է իրականացվել, բանակի 68 սպայի դեմ հետաքննություն է տարվում»,- ասվում է հաղորդման մեջ:

Հիշեցնենք, որ 2011թ.-ին Հարավային Սուդանից անջատվելուց և ամերիկյան պատժամիջոցներից հետո տնտեսական ճգնաժամ էր սկսվել: 2018թ.-ի դեկտեմբերից երկրում բողոքի ցույցեր էին ընթանում նախ հացի գնի իջեցման պահանջով, սակայն շուտով քաղաքացիների բողոքն ուղղվել էր 30 տարուց ի վեր երկիրը կառավարող Օմար ալ Բաշիրի քաղաքական վարչակարգի դեմ:

Ապրիլի 11-ին երկրում զինվորականների կողմից պետական հեղաշրջում էր տեղի ունեցել: Ալ Բաշիրը հեռացվել էր պաշտոնից և բանտարկվել: Նոր կառավարությունը ղեկավարել էր անցումային ռազմական խորհուրդը, որն առաջիկա 2 տարիների ընթացքում ընտրություններ անցկացնելու խոստում էր տվել, սակայն քաղաքացիները հիմա էլ նրանց դեմ են բողոքում՝ պահանջելով անմիջապես քաղաքացիական կառավարություն ձևավորել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular