Ով ես դու իրականում՝ սպասուհի՞, արքայադո՞ւստր, թագուհի՞
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆերկայացնում ենք՝ ով եք դուք իրականում՝ սպասուհի՞, արքայադո՞ւստր, թագուհի՞:
Սպասուհիները երազում են բարի փերու մասին, արքայադուստրերը՝ հրաշալի արքայազնի, թագուհիները չեն երազում, այլ գործում են:
Սպասուհիները հավատում են, որ հրաշքներ լինում են, արքայադուստրերի հետ դրանք իսկապես կատարվում են, թագուհիները դրանք իրենք են գործում:
Սպասուհիները թույլ են, բայց ուժեղ են թվում, արքայադուստրերն ուժեղ են, բայց թույլ են թվում, թագուհիներն առանց դիմակի են:
Սպասուհիները նախօրոք են գալիս, արքայադուստրերը՝ ուշացումով, թագուհիները ժամանակին են ժամանում:
Սպասուհիներն ամեն ինչում իրենց են մեղադրում, արքայադուստրերը՝ ուրիշներին, թագուհիները եզրակացություններ են անում:
Սպասուհիները չեն կարողանում հաղթել, արքայադուստրերը չեն կարողանում պարտվել, թագուհիները չեն մրցում:
Սպասուհիներով դևերը չեն հետաքրքրվում, արքայադուստրերին դևերն ուտում են, թագուհիների հետ դևերն ընկերանում են, որովհետև սպասուհիները դևերով չեն հետաքրքրվում, արքայադուստրերը նրանցից վախենում են, իսկ թագուհիները վարժեցնում են:
Սպասուհիները, նույնիսկ լավիկները, իրենց հիմարիկ են համարում, արքայադուստրերը, նույնիսկ տգեղները, իրենց գեղեցկուհի են համարում, թագուհիներն այդպես էլ ժամանակ չունեցան մի լավ նայել հայելու մեջ:
Սպասուհուն կարելի է չնկատել, արքայադստերը չի կարելի չնկատել, թագուհուն հնարավոր չէ չնկատել, երբ դա նրան պետք է:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ