ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սխալ ընտրությունը կարող է մահվան պատճառ դառնալ

ՎԻԴԵՈ

Մեկ անգամ չէ, որ մամուլը տեղեկացրել է, որ երշիկը կամ նրբերշիկը դարձել են թունավորման պատճառ: Նույնիսկ մահվան դեպքեր են եղել, սակայն այդպես էլ պարզ չի դարձել, թե այն ո՞ր ընկերության արտադրանքն է եղել:

 

Մեր տեղեկություններով, նույնիսկ եղել են երշիկի արտադրությամբ զբաղվող փոքր ձեռնարկություններ, որոնք փոշենման զանգված են ներկրել, հետո այն ջրով խառնել են, ստացել համասեռ զանգված, փաթեթավորել են և վաճառել մեծ ու փոքր խանութներում:

Բնական է, որ սպառողն այս ամենի մասին ոչինչ չգիտի: Քիչ է տեղեկացված նաև համի խթանիչների, գունանյութերի և այլ հավելումների մասին, որոնք թեև քիմիական նյութեր են, բայց օգտագործվում են երշիկեղենի արտադրության մեջ: Դրանք թույլ չեն տալիս, որ ստացված զանգավծի տեսքը փոփոխության ենթարկվի: Այդ հավելումները նույնիսկ ազդում են քիմքի վրա, և ժամանակ առ ժամանակ այն կրկին համտեսելու պահանջ առաջացնում ուղեղում:

Ուսումնասիրությունները փաստում են, որ բնական հումքից պատրաստված երշիկի գինը չի կարող շատ ցածր լինել, իսկ գունը՝ վառ կարմիր: Թե ինչեր են թաքնված գեղեցիկ փաթեթավորում ունեցող երշիկեղենի մեջ, միայն արտադրողներին է հայտնի: Նիտրիտը, որը նույնպես օգտագործվում է երշիկեղենի արտադրության մեջ, եթե թույլատրելի չափաքանակից անգամ մեկ բյուրեղ ավելի լինի, կարող է լյարդի քայքայում առաջացնել: Անգամ մի քանի ժամում մահվան պատճառ դառնալ:

Այնպես որ, խանութում երշիկեղեն գնելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք, թե ինչ հավելումներ է այն պարունակում և որքան է պահպանման ժամկետը: Ի դեպ, որքան երկար է մսամթերքի պահպանման ժամկետը, այնքան շատ այլ հավելանյութեր են օգտագործված երշիկի կյանքը երկարացնելու համար: Ուստի, շահավետ և անվտանգ գնում կատարելու համար օգտվեք այն ընկերության արտադրանքից, որին վստահում եք:

Եվ հիշեք, առողջությանը հասցված վնասը որևէ կերպ չի վերականգնվում: Ուստի, առողջությունը պահպանելու համար օգտվեք առողջ մսամթերքից: Ու մի տրվեք էժանագին երշիկեղեն գնելու գայթակղությանը, քանի որ այն կարող է վտանգավոր լինել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular