ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծված իրավիճակից դուրս գալու երկու ելք կա. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ալիևյան նավթադոլարներն այս տարիների ընթացքում հիմնականում գնում էին Հայաստանի հետ սպառազինությունների մրցավազք կազմակերպելու վրա: Ադրբեջանն այս տարիների ընթացքում մոտ 10 մլրդ դոլարի զենք է գնել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ինչպես նաև Իսրայելից, Բելառուսից, Ուկրաինայից, Հարավային Կորեայից և այլ երկրներից: Այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը կարծում է՝ թեպետ Ադրբեջանն ուներ սպառազինություն ու հույսը դրել էր դրա վրա՝ կազմակերպելով բլից-կրիգ, այնուամենայնիվ, նրա ծրագիրն ավարտվեց անհաջողությամբ: «Այն, որ այսօր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտնում է, որ «ազատագրել են» մի քանի բարձունք, որոնք, ըստ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ընդամենը 200-300 մետր տարածք է ընդգրկում, արդեն անլուրջ է, այսինքն՝ Ադրբեջանը պնդում է, որ իրենք ոչ մի բնակավայր չեն ազատագրել: Նրանք ընդունում են, որ այս ավանտյուրան, որը կազմակերպել էին ընդամենը 200-300 մետր հողի համար, պատերազմ էր: Սա ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը կրեց խայտառակ պարտություն: Իհարկե, իրենք այս ամենն այլ կերպ են ներկայացնում, բայցևայդպես, հասկանում են, որ սա իրենց կողմից խայտառակ պարտություն էր»,- ասաց նա:
Ըստ Գագիկ Համբարյանի՝ Ադրբեջանի այդ լկտի պահվածքի պատճառներից մեկն էլ այն էր, որ այս երկու տարիների ընթացքում, երբ ադրբեջանական կողմը խախտում էր զինադադարը, ո´չ Մինսկի խմբի համանախագահները, ո´չ էլ այլ միջնորդ երբևէ հանդես չեկան հասցեական քննադատությամբ այն կողմի նկատմամբ, որը խախտում էր զինադադարը: «Նկատենք, որ ադրբեջանական կողմը երբևէ չի էլ թաքցրել, որ հենց ինքն է խախտում զինադադարը: Համապատասխան կառույցների անհասցե հայտարարությունները հնարավորություն են տալիս ապագայում ևս այսպիսի ավանտյուրաներ գործել: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ բարբարոս թուրքը նույնը չի անի վաղը՝ ունենալով սեփական երկրում լուրջ խնդիրներ: Ալիևի համար սեփական ժողովրդի մահը նշանակություն չունի, նա շատ հեշտությամբ է նայում իր քաղաքացիների զոհվելու փաստին»,-նշեց վերջինս:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալուն, ապա քաղաքագետը տեսնում է երկու ելք. «Այս իրավիճակից կա երկու ելք՝ մեկն այն է, որ մենք վերականգնում ենք այն ստատուս քվոն, որը մենք ունեցել ենք մինչև ապրիլի 2-ը, այսինքն՝ բոլոր տարածքներն անցնում են մեզ ու Ադրբեջանը հասկանում է, որ ինքը նույնիսկ այդ 200-300 մետրը չի կարող պահել, իսկ երկրորդ տարբերակը պլան մաքսիմումն է, որով հայկական կողմը կազատագրի այլ տարածքներ՝ ավելի ամրացնելով մեր դիրքերը բանակցային գործընթացում»,- ասաց Գ. Համբարյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում մեր իշխանությունները, իրավաբան-միջազգայնագետները կբացահատեն ադրբեջանցիների վայրագությունները կոնկրետ Թալիշում և դրանով մեկ անգամ ևս միջազգային հանրություն կոչվածին կապացուցեն, որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող ապրել նույն պետության կազմում: «Եթե որևէ մեկը կարող է ձեռք բարձրացնել 92 տարեկան մարդու վրա, ականջները կտրել, ծեծելով սպանել, ապա ոչ ոք չի կարող մեզ համոզել, որ նրանք երբևէ կուղղվեն: Մենք գիտենք, որ այս պատերազմին մասնակցել են նաև ահաբեկիչներ, այսինքն՝ Ադրբեջանն ինչպես եղել է ահաբեկչական պետություն 90-ականների սկզբին, այնպես է մնացել է նույնը»,- հավելեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular