Կենդանակերպի նշաններ, ովքեր լավագույն ընկերներն են
ՖՈՏՈԽոյ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմպուլսիվ են, ակտիվ, մարդիկ հակված են թերագնահատել նրանց նվիրվածությունն ու հոգատարությունը։ Կյանքի նկատմամբ դրական մոտեցում ունեն, սիրում են ցանկացած հնարավոր արկած։ Ընկերներին դրդում են դուրս գալ հարմարավետության սահմաններից, որևէ նոր բան փորձել։ Վճռական են, գնահատում են ընկերությունը, ձգտում են հիշել հատուկ դեպքերը, հաճախ են դրանց հեղինակ դառնում։
Ցուլ։ Բոլորը գիտեն՝ որքան հուսալի, նվիրված ընկերներ են Ցուլերը, որքան հմայիչ և ուրախ։ Մի կողմից՝ նրանք զարմանալիորեն հուսալի են, համբերատար, մյուս կողմից՝ մարդկանց ստիպում են վերակենդանանալ իրենց ներկայությամբ։ Սակայն կամակորությունը հաճախ է փչացնում նրանց մասին տպավորությունը։
Երկվորյակներ։ Կենդանակերպի այս նշանի ներկակայացուցիչները կարող են խոսել ամեն բանի մասին։ Ընկերները գիտեն, որ Երկվորյակներն ուրախ են, կարողանում են աջակցել, բարձրացնել մարդկանց տրամադրությունը։ Կարողանում են ուրախացնել մարդկանց, ջարդել անվստահության պատերը։ Անկեղծ են, ոչ միշտ են կարողանում ժամանակին տեղ հասնել կամ կատարել խոստումը, բայց երբ ամեն բան լուրջ է, միշտ օգնության են հասնում ընկերոջը։
Խեցգետին՝ ընկեր, ում հետ կարելի է կիսել ցանկացած էմոցիա։ Մի քանի անգամ ավելի շատ սեր են նվիրում, քան ստանում են։ Նրանց հետ կարող եք խոսել, երբ ճնշված եք կամ ցանկանում եք կիսել ուրախությունը։ Միշտ օգնում են մարդկանց ավելի լավ զգալ, վայելել երջանկությունը։ Շատ բան են տալիս՝ փոխարենը ոչինչ չակնկալելով։
Առյուծ։ Ակտիվ են, ուրախ, սիրում են մարդկանց շրջապատում լինել։ Ընկերասեր են, հաճույքով օգնում են նույնիսկ անծանոթներին, բայց լավագույն ընկերոջը չեն փոխի ոչնչի ու ոչ ոքի հետ։ Նրա համար կանեն ամեն բան։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երբեք ընկերոջը ճակատագրի հույսին չեն թողնի։ Նվիրված են, մարդ, ում հետ ընկերությունը ժամանակի ընթացքում ավելի է ամրանում։
Կույս՝ ընկեր, ով պատրաստ է լուծել գրեթե ցանկացած խնդիր։ Առաջին հայացքից կարող են հուսալի և նվիրված մարդու տպավորություն չթողնել, բայց իրականում զարմանալի ընկեր են։ Նկատում են ամեն բան, բայց ուշադրությունը դետալներին երբեմն կարող է խնդիրների հանգեցնել։
Կշեռք։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի առաքելությունը լավ ընկեր լինելն է։ Ազնիվ են, ընդունակ իրավիճակը դիտարկել մի քանի տեսանկյունից։ Առաջինն են պաշտպանում ընկերոջը, երբ անհրաժեշտություն է առաջանում։ Հավատարիմ են, ուրախ, ստեղծագործ։ Կարողանում են պահպանել կապը մանկության ընկերների հետ, բայց սիրում են նաև հարաբերություններ կառուցել նոր ծանոթների հետ։ Երբ չի ստացվում հարաբերություններ կառուցել, բաց են թողնում մարդկանց՝ շնորհակալ լինելով ամենի համար, ինչ սովորել են նրանից։ Չեն կառչում մարդկանցից, ում հետ հարաբերությունները թունավորում են կյանքը։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ