ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իդեալական կանանց եռյակը՝ ըստ կենդանակերպի նշանների

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ցուլ

Սա պարզապես կին չէ՝ սա սուպեր-կին է, որի մեջ ներառված է այն ամենն, ինչը կարող է պարգևել մայր-բնությունը։ Գեղեցիկ, սլացիկ, միշտ թարմ և գայթակղիչ, հանգիստ հայացքով, փափուկ ձայնով և չափված շարժուձևով այս կինը ամենահաճելի զգացումներն է առաջացնում։ Նրա ներկայությունը հաճելի է և հանգստացնող։ Նա համբերատար ունկնդիր է, նուրբ զրուցակից, որն օժտված է խելամտությամբ և երբեք ուրիշներին նկատմամբ կտրուկ և կոպիտ արտահայտություններ թույլ չի տա։ Ունենալով հոտառության գերազանց զգացում՝ նա կարողանում կոսմետիկայի և օծանելիքի լավ ընտրություն կատարել։ Որպես կանոն՝ չի ծխում։

Ցուլ կանայք ցանկացած տղամարդու երազանք են։ Նրանք կյանքի հրաշալի ուղեկիցներ են, հարգում են իրենց տղամարդուն՝ չպահանջելով զբաղեցնել առաջատար դիրքերն ընտանիքում։ Ցուլ-կինը կյանքի իր առաքելությունն է համարում երկրորդ կեսին ամուր հենարան ծառայելն ու լավ մայր լինելը։

Այս նշանի ներկայացուցիչները լավ տնտեսուհիներ են։ Ցուլերի տանը միշտ կատարյալ մաքրություն է տիրում, ինտերիերը գեղեցիկ է և ստեղծված է ճաշակով։ Տունը հարմարավետ է և լի է ծաղիկներով։ Այս կանայք խնայող են և տնտեսող, սակայն, չնայած դրան, տանը միշտ ամեն բան կա։ Այս կանանց տան դռները միշը բաց են ընկերների համար, որոնք կարժանանան ջերմ ընդունելության, համեղ ճաշատեսակների և հաճելի ժամանակ կանցկացնեն ընտանեկան ջերմ մթնոլորտում։ Ցուլի կյանքում մեծ տեղ են զբաղեցնում երեխաները։ Ցուլ-մայրն իր ողջ ազատ ժամանակը, սերը և քնքշությունը կտրամադրի երեխաներին։

Կարիճ

Այս կանայք գեղեցիկ են, ինքնավստահ, գայթակղիչ, խորհրդավոր, քաջ, կրքոտ, վճռական, համառ։
Որպես կանոն՝ Կարիճը բազմաթիվ փորձություններ է անցնում, սական նրան բարդ է կոտրել՝ շնորհիվ ֆիզիկական և հոգևոր հսկա ներուժի։ Եթե, սակայն, Կարիճների կյանքում պարտություն է տեղի ունենում, այս կանայք չեն հանձնվում, հուսահատ չեն լինում, չեն կորցնում նախկին ոգևորությունը և շատ արագ վերականգնվում են, քանի որ Կարիճ-կնոջ սիրտն անընդմեջ լցվում է ցանկություններով, նա միշտ վառ զգացողությունների կարիքն ունի։

Կարիճի տանը անբիծ մաքրություն է տիրում, կյանքն այնտեղ կարգավորված է, իսկ ինտերիերն այնպես է ստեղծված, որ տանտիրունու բարձր ճաշակը և սերը իր բնակարանի նկատմամբ ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել։ Այս նշանի ներքո ծնված կանայք լավ մայրեր են, որոնք մի կողմից զարգացնում են երեխաների կամքը, կենսունակությունը, պատրաստում են կյանքի բարդություններին, իսկ մյուս կողմից՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում իրենց երեխաների տաղանդներն ու դրսևորումները բացահայտելու և արտահայտելու համար։ Կարիճները մարդու էության մեծ գիտակներ են և այդ հատկությունը օգտագործում են իրենց երեխաներին դաստիարակության ընթացքում։ Այս նշանի տակ ծնված մայրերը օգնում են իրենց երեխաներին լուծել դժվար խնդիրները, վերլուծել բարդ իրավիճակները, ընտրել արժանի ընկերների և միշտ լավ խորհուրդներ են տալիս։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular