ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Նախարարությունը կտրվամադրի լրացուցիչ տեղեկություն:
«Խնդրում ենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի»,- նշված է հաղորդագրության մեջ: