ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խմորը դեռ բավականին ջուր կտանի. «Գազպրոմ»-ին պարտքը կապ չունի էներգետիկ համակարգի գործունեության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ռուսական «Լայֆ» լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվութան համաձայն՝ Հայաստանի կառավարության սեփականությունը հանդիսացող «Երևանի ՋԷԿ»-ը «Գազպրոմին» պարտք է 52,3 միլիոն դոլար: Այդ հրապարակումից հետո ՀՀ կառավարությունից տեղեկացրին, որ պարտքի մի մասը մարված է, մնում է շուրջ 33,8 միլիոն դոլար պարտք:

Որտեղի՞ց և ինչպե՞ս գոյացավ այդ պարտքը. այս հարցի վերաբերյալ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

«2011թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. առաջին կիսամյակի ավարտը ստացել ենք 203, 9 մլրդ դրամի գազի առաքում և վճարել ենք 203,2 մլրդ դրամ: Էներգետիկ համակարգի շղթայում գտնվող բոլոր ձեռնարկությունների վճարային հարաբերությունները 2016 հունիսի վերջին գտնվում են զրոյականցել բալանսի մեջ»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ առավելագույն պարտքը գեներացվել է 2013թ.՝ 5,5 մլրդ դոլար և 2014-ին՝ 6,2 մլրդ դոլար:

«Որտեղի՞ց գոյացան լրացուցիչ պարտքեր. եթե ՀԾԿՀ-ի հրապարակած տվյալները դիտարկում ենք որպես անկախ մարմնի հրապարակած տվյալներ, այս հարցը մնում է հարցերի հարց: Այս խմորը դեռ բավականին ջուր կտանի, որովհետև հարց է առաջանում, այդ ինչպես գոյացավ ահռելի ծավալի պարտք, եթե 2013-ին հայտարարվում էր, որ ամբողջությամբ պարտքը մարվել է, և երբ տվյալ ժամանակաշրջանի տվյալներն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ դա իրականությանը մոտ է»,- ասաց Ա. Մանուկյանը:

Տնտեսագետ խոսքով՝ եթե հրապարակված թվերը ճիշտ են, ապա այս պարտքը կապ չունի էներգետիկ համակարգի գործունեության հետ:

Արտակ Մանուկյանի դիտարկմամբ՝ էներգետիկ ոլորտում առկա է տնայնավարական մոտեցումներ: Նա նշեց, որ կան 1000 տոկոսանոց վճարումներ, դա նշանակում է, որ որոշակի ժամանակ չի վճարվել և դրանց մասին չի բարձրաձայնվել:

Տնտեսագետի խոսքով՝ փոխանակ լիազոր մարմինը ուսումնասիրի և գտնի պարտքի գոյացման ակունքները, կարծես թե «մուննաթ» է գալիս, թե դա լավ չէ, և թե ինչու եք խոսում պարտքի մասին: «Դա ոլորտի պատասխանատուի մոտեցում չէ»,- նշեց Ա. Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular