ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի նոր իշխանությունների հետ աշխատանքը գնահատում եմ գերազանց. Մոգերինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Հայաստանի նախորդ կառավարության հետ չեմ համեմատի, բայց նոր իշխանությունների հետ համատեղ աշխատանքը միանշանակ կարող եմ գնահատել որպես գերազանց: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերին ԵՄ-Հայաստանի գործընկերության խորհրդի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ ի պատասխան Deutsche Welle-ի լրագրողի համապատասխան հարցի, հայտնում է «Առավոտ»-ը:

«Լավ փորձ էր, բայց ես երբեք չէի համեմատի մի կառավարությունը մյուսի հետ,- ասել է Մոգերինին: Բայց ես կարող եմ միանշանակ, հստակ և առանց ստվերի գնահատել այն աշխատանքը, որ մենք կատարել ենք վերջին տարում և մի քանի ամիսների համատեղ աշխատանքը ներկայի իշխանությունների և երկրի հետ, որը ես կարող եմ գնահատել գերազանց»:

Նա նկատել է, որ այս վերջին տարում՝ խորհրդի վերջին հանդիպումից հետո «մենք հսկայական աճ ենք գրանցել, մեր համաձայնագրի իրականացումը լավ ընթացքի մեջ է, մեր երկխոսությունը, գործակցությունը բոլոր հարցերի շուրջ՝ միջազգային, տարածաշրջանային, երկկողմ, գերազանց են, և մենք նաև լավ ծրագրեր ունենք ապագայի համար: «Եվ նորից, ես չեմ համեմատի, բայց կարող եմ գնահատել, որ այն աշխատանքը, որ մենք կատարում ենք այսօր, գերազանց է»,- ասել է Մոգերինին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular