ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 բան, որոնք սպանում են տղամարդու սերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սերը գալիս է ու… գնում։ Դրա համար կան շատ պատճառներ։ Սկսենք տղամարդու հոգեբանությունից։ Կանացի ո՞ր վարքագիծն է սպանում տղամարդու քնքշանքը, կիրքն ու հարգանքը։

 
  1. Ավելորդ վերահսկողությունն ու տղամարդուն ենթարկեցնելու փորձերը։

Դրանք կանացի այնպիսի տեսակ են, ովքեր համարում են, որ ծնվել են տղամարդկանց հրամայելու համար։ Նրանք անգիտակցաբար այդպես են վարվում իրենց հայրերի հետ, ապա սկսում են ամուսնուն կառավարել, հետո աստիճանաբար հասնում են փեսային։ Բնական է, որ այդպիսի կանանց հետ ապրում են սովորույթի ուժով, ընդհանուր երեխաների, բնակարանի, բիզնեսի համար, կամ պարզապես ղեկավարվելով սեփական «մազոխիստական» նախապատվություններով։

Բայց նրանց չեն սիրում։ Հիշեք այդ մասին, երբ հերթական անգամ կփորձեք նրան հարցախեղդ անել։

  1. Կանացի անպատասխանատվություն։

Ի դեպ, կանայք իրենց զուգընկերներին դադարում են սիրել նույնպես պատասխանատվության բացակայության պատճառով, բայց այլ, ավելի շատ՝ կենցաղային պլանում։ Կանացի անպատասխանատվությունը հաճախ առօրեական բաներում է արտահայտվում՝ սեփական սխալները գիտակցել չցանկանալու, սեփական մեղքը չընդունելու մեջ։ Ավելի հեշտ է մեղքը կրկին տղամարդու վրա գցելը, ասել, որ ամեն ինչում նա է մեղավոր, նա իրեն չի գնահատում, իսկ ինքն իր լավագույն տարիներն է նրան տվել, քան մտածել, որ ինքդ մի բան այն չես անում։

  1. Ակնարկներով խոսելու սովորություն։

Դա տիպիկ կանացի գիծ է՝ լուռ նստել ու սպասել, մինչ նա ինքը կնկատի և կկռահի, թե ինչ է ցանկանում «թագուհին», իսկ հետո նեղանալ, որ նա այդպես էլ գլխի չընկավ, թե ինչ պետք է անի։ Այդպես մի խաղացեք սիրելի մարդու հետ։ Ուղիղ ասեք, եթե ձեզ օգնություն է պետք, հավանություն, աջակցություն, եթե ուզում եք ինչ-որ հարց լուծել։ Նրանից անընդհատ նախաձեռնություն մի սպասեք։  Նա պարզապես կսկսի ատել ձեզ մանկական քմահաճույքների համար։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular