ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես Իչայի դերակատարին մեծամիտ ու գոռոզ համարող Վարդան Սարգսյանը նրան հրավիրեց Հայաստան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ հնդիկ դերասանների մասնակցությամբ համերգը հետաձգվել է և կայանալու է հուլիսի 4-ին, քանի որ համերգի կազմակերպիչ Վահե Հարությունյանը չէր կատարել պայմանագրով նախատեսված կետերից մեկը: Վարդան Սարգսյանը Tert.am Life-ին հայտնեց, որ պայմանագրով նախատեսված պարտավորություններն արդեն կատարված են, արտիստների հոնորարները՝ փոխանցված և հուլիսի 4-ին համերգը կկայանա:

 

Համերգին մասնակցում են Ռաշամի Դեսաին, Թինա Դատտան, Սպանդան Չատուրվեդին,Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան, Մրունալ Ջայինը, հայկական կողմից՝ Միհրան Ծառուկյանը, Արսեն Սաֆարյանը, Էրիկը, Գոռ Հակոբյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ալլա Լևոնյանը, Վարդան Սարգսյանը:

Վարդանը պատմեց, որ դերասանների մասնակցությունը համերգին խաղարկային է լինելու․ «Քանի որ իրենք երգող չեն, ծրագիրն այնպես ենք մշակել, որ յուրաքանչյուր հայ արտիստ երգում է 1 հնդկական, 1 հայկական երգ: Դերասանների մուտքը հատուկ բեմադրությամբ է լինելու՝ պարի տեսքով: Նախատեսում ենք պտույտ դահլիճով, որպեսզի հետևում նստած մարդիկ էլ տեսնեն նրանց: Իրենց մասնակցությունը խաղարկային է: Բավականին գունավոր շքեղ համերգային  ծրագիր է»:

 

Երգիչը նաև հայտնեց, որ դերասանները Հայաստան կժամանեն համերգից 2 օր առաջ և կմեկնեն համերգի հաջորդ օրը, սակայն որոշ արտիստներ հայց են ուղարկել Հայաստանում մի քանի օր ավելի մնալու և երկիրը տեսնելու համար։

Հնդիկ դերասաններին իր հաղորդման շրջանակում նկարահանելուց հետո Վարդանը մի քանի անգամ խոսել էր Իչայի դերակատար Թինա Դատտայի վատ բնավորության, մեծամիտ ու գոռոզ լինելու մասին և նշել էր, որ զզվում է այդ տեսակի մարդկանցից, սակայն համերգի շրջանակում համագործակցում է նրա հետ:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular