ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարսանեկան ամառ. Հենրիխ Մխիթարյանից բացի էլ ո՞վ է ամուսնացել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը, անկասկած, քննարկվեց ու դեռ քննարկվելու է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Բայց բացի Հենրիխից, այլ ֆուտբոլիստներ էլ են հասցրել հավերժ սիրո երդում տալ։ 433 կայքը, որն ավելի քան 21 մլն բաժանորդ ունի, կազմել է ֆուտբոլային աշխարհում մեծ աղմուկ հանած հարսանիքների ընտրանին։

Մեսութ Օզիլ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, գերմանացի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի և նրա ընտրյալի` թուրքական արմատներով շվեդ մոդել Ամինե Գյուլշեի հարսանեկան արարողությունը, որ կայացավ հունիսի 7-ին, բազմամարդ էր, բայց գլխավոր հյուրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր։

Սերխիո Ռամոս
Հայտնի ֆուտբոլիստ, «Ռեալի» 33-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսը վերջապես ամուսնացավ իր սիրեցյալի` 41–ամյա հեռուստահաղորդավար Պիլար Ռուբիոյի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 15-ին Սևիլյայի մայր տաճարում։ Զույգը երեք որդի ունի։

Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 17-ի երեկոյան հարսանեկան լուսանկար հրապարակեց իր նորաթուխ կնոջ` Բեթի Վարդանյանի հետ։

Բեթին հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է, իսկ հարսանեկան արարողությունը կայացել է հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Սուրբ Ղազար կղզում։

Պետեր Շմեյխել
Դանիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը հունիսի 15-ին երկրորդ անգամ ամուսնացավ։ Նրա ընտրյալը Լաուրա ֆոն Լինդհոլմն է։ Նորապսակները հանդիպել էին 2014-2017 թվականներին, բայց հետո բաժանվել։ Մի քանի ամիս առաջ նրանք որոշեցին ամուսնանալ։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular