Ասում էին, թե իբր ամուսնալուծվել եմ և ապրում եմ մի դերասանի հետ. Լուիզա Ղամբարյան
ՖՈՏՈ«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերսանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանն է: Նա խոսել է իր բնավորության գծերի, նախասիրությունների մասին, հանդես է եկել ինքնատիպ խոստովանություններով: Լուիզան անդրադարձել է նաեւ իր անվան շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքին: Դերասանուհին նշել է, թե որն է եղել իր կյանքի ամենաբարդ շրջանը, եւ ինչ է ինքը սովորաբար անում այն պահերին, երբ թվում է` ելք չկա:
-Ուսուցիչները սովորական մարդկանց կյանքով չեն ապրում:
-Ձեր մանկության գույնը ո՞րն է:
-Սպիտակը: Ես այն ասոցացնում եմ մաքրության հետ, ինչպես նաեւ դեղինը:
-Ձեզ համար միշտ դժվար է եղել ապացուցել, որ…
-Ոչինչ էլ դժվար չի եղել ապացուցել:
-Կուռքեր ունե՞ք կամ ունեցե՞լ եք:
-Ոչ, անգամ դեռահասության տարիքում, երբ բոլորը, օրինակ, Մայքլ Ջեքսոնին էին երկրպագում, ես էլի կուռքեր չունեի:
-Ձեզ սովորաբար չեն ներում այն բանի համար, որ…
-Որ ժամանակ չեմ ունենում…
-Ձեզ հետ գնումներ կատարելը հե՞շտ է, թե՞ դա իսկական արարողության է վերածվում:
-Ոչ միայն հեշտ է, այլեւ շահեկան, քանի որ սիրում եմ սակարկելու գործընթացը, հատկապես արտերկրում: Հայաստանում մենք մի փոքր բարդույթավորվում ենք այդ պահերին:
-Դժվարությամբ եք հասկանում այն մարդկանց, որոնք…
-Կարծում են, թե իրենք ամեն ինչ գիտեն:
-Ձեր կյանքի ճգնաժամային փուլը ինչի՞ հետ եք կապում:
-Հորս կորստի:
-Ի՞նչ եք անում, երբ թվում է, թե ամեն ինչ անհետ կորած է…
-Ձեռքս եմ վերցնում Աստվածաշունչը: Իհարկե, այն օգնում է ինձ, «Նարեկ»-ն էլ է օգնում: Դրանք իմ միակ, շտապ եւ անփոխարինելի օգնություններն են:
-Եթե հանգստանալ, ապա ի՞նչ ֆորմատով:
-Բոլոր ժամանակներում եւ հոգեվիճակներում հանգստի լավագույն տարբերակը ծովափնյա հանգիստն է ընտանիքիս հետ:
-Կա՞ մի աֆորիզմ, ասացվածք, որը Ձեզ տպավորել է, հուզել:
-Այո, այս պահին, չգիտես ինչու, հիշեցի «Կոմս Մոնտե Քրիստո»-ից Էդմոն Դանտեսի խոսքերը` «Սպասել եւ հուսալ»: Կարճ, ամփոփ, բայց խորիմաստ խոսքեր:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ