ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մի մեդալի պատմություն». Արման Մայիլյանը՝ «ամենահայկական սպորտաձևի» ու օտար երկրում հայ մնալու մասին (տեսանյութ)

ՄՇԱԿՈՒՅԹ

«Մի մեդալի պատմություն» հաղորդաշարի հյուրն է հայ գործարար, հասարակական գործիչ Արման Մայիլյանը, ով  Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ստեղծել է «Հայաստան» մարզական ակումբը: Այն համախմբում է ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի երեխաների, որոնք նախընտրում են առողջ ապրելակերպը, տղամարդկային մարզական փոխհարաբերությունները կամ պարզապես` ըմբշամարտը:

Մարզակումբը ստեղծվել է 2010 թվականին` Հայաստանը միշտ հիշելու, հնարավորություն տալու համար Բարսելոնայի հայ համայնքին՝ զբաղվել «ամենահայկական սպորտաձևով»` ըմբշամարտով:

Հայաստան մարզակումբում մարզվում է 4-ից մինչև 40 տարեկան 85 մարզիկ, որոնցից շատերն ազգությամբ հայ են: Այնտեղ է մարզվում նաև  Արման Մայիլյանի որդին, ով վերջերս Լիգայի առաջնությունում առաջին հորիզոնական է զբաղեցրել:

Մայիլյանի խոսքով` ամեն ինչ սկսվել է իր ծննդավայր Կարբիից, որտեղ էլ սկզբնական շրջանում ըմբշամարտի բազմաթիվ մրցումներ են անցկացրել:

Խոսելով իր ընտանիքի մասին` Արման Մայիլյանը նշեց, որ ընտանիքն իր համար սրբություն է, բարձրագույն արժեք. «Ես հպարտ եմ, որ օտար երկրում կարողանում եմ իմ ընտանիքը պահել որպես հայ, որպեսզի զավակներս մեծանան որպես հայ»,- ասաց Արման Մայիլյանը:

Արմանը նաև նշեց, որ կարևորում է սպորտի դերը մարդու կյանքում, ինչպես իր օրինակով` ըմբշամարտը խիզախություն և տոկունություն է տվել` դիմակայելու կյանքի դժվարություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular