ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է ներկայացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել հունիսի 20-ի բողոքի ակցիաներից հետո:

«Ընդունված որոշումը պատասխանատվություն է ժողովրդի առջեւ»,-հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Ինչպես նշվում է, Կոբախիձեի պաշտոնաթողության որոշումն ընդունվել է կուսակցության քաղխորհրդի նիստում, որը ղեկավարել է նրա նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Նախօրյակին Թբիլիսիում խորհրդարանի պատերի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը վերաճել է ոստիկանության հետ ցուցարարների բախման: Ակցիայի մասնակիցները պահանջել են Իրակլի Կոբախիձեի հրաժարականը՝ նրան մեղադրելով հայրենիքի դավաճանության մեջ: Նման մեղադրանքների պատճառ է դարձել սկանդալը՝ կապված Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարն է:

Նա բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի ղեկավարի աթոռը, ինչն առաջացրել է ընդդիմադիր պատգամավորների, իսկ հետո նաեւ վրաց հասարակայնության վրդովմունքը: Բազմահազարանոց հանրահավաքը ցրելու համար ոստիկանությունը դրա մասնակիցների դեմ կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ: Տուժել է 240 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 80 աշխատակից: Այդուհանդերձ, «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգա Բոկերիան, հայտարարել է, որ ակցիան հունիսի 21-ին կշարունակվի Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ: Նա պնդում է, որ տեղի ունեցածից հետո այլեւս հնարավոր չէ կանգ առնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular