ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞վ է Աննա Խաչատրյանին ծաղիկների փոխարեն գոմեշի մածուն և գլուխ պանիր նվիրել

ՖՈՏՈ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ. հայտնիները հիշելու են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է: Նա ժպիտով է հիշում շուրջ 15 տարի առաջ իր հետ բեմում կատարված մի դեպք: Բնական է, որ երգչուհին, հանդես գալով ամենատարբեր համերգներով, երբեւէ չի ունեցել ուշադրության, նվերների, ծաղիկների պակաս, բայց որ սահմանամերձ քաղաքներից մեկում նրան կարող էին պատվել շատ յուրահատուկ ձեւով, նա հաստատ չէր պատկերացնի:

«Հիշում եմ՝ համերգից հետո մոտավորապես 35-40 տարեկան մի տղամարդ բեմ բարձրացավ ու ծաղիկների փոխարեն ինձ գոմեշի մածուն ու գլուխ պանիր տվեց: Երգիչ-երգչուհիները դա դարձրել էին բոլոր հումորների համար թեմա, ասում էին. «Աննա՛, պատրաստվի՛ր, որ հաջորդ համերգի ժամանակ էլ պարկով կարտոֆիլ են բերելու»»,-ծիծաղելով հիշեց մեր զրուցակիցը: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ արտառոց նվերներն իր հետ տարել է տուն. ե՛ւ գոմեշի մածունը, ե՛ւ պանիրը շատ համեղ են եղել:
 
 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular