ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեչնիայի ԱԳՆ-ն պարզաբանել է Քադիրովի` «Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է» արտահայտությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Չեչնիայի Արտաքին գործերի նախարար Ջամբուլատ Ումարովը մեկնաբանել է Ռամզան Քադիրովի` «Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է» արտահայտությունը:

Ըստ Ումարովի` Չեչնիայի առաջնորդը ագրեսիայի միտում չի ունեցել:

«Ո՛չ Ռամզան Քադիրովը, ո՛չ ուժայինները... ոչ ոք առանց հրամանի ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ օգնելու որևէ մեկին»,- նշել է Ումարովը` Говорит Москва  լրատվական գործակալության հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը իր միկրոբլոգում անդրադարձել էր Թբիլիսիում տեղի ունեցող դեպքերին:

«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից Թբիլիսի ընդամենը 200 կմ է: Ռուսաստանում ոչ պաշտոնական տվյալներով գրեթե մեկ միլիոն վրացի է ապրում: Մեր ժողովուրդները բարեկամության և միասնության դարավոր կապ ունեն»,- գրել էր Չեչնիայի նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular