ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների դավաճանությունների պատճառները. պարզիր, թե որն է քո կողակցի պատճառը

ՖՈՏՈ

Այսօր կփորձենք պարզել, թե ինչն է դրդում մարդուն դավաճանության։ Պատճառները տարբեր են և շատ բաներով կախված են մարդուց, նրա բնավորությունից, այդ պատճառով փորձենք պարզել դա Կենդանակերպի նշանների օգնությամբ։

 
Խոյ

Խոյերին չի կարելի դավաճանների թվին վերագրել։ Սովորաբար նրանք շատ հիմնավոր են ընտրում իրենց զուգընկերոջը և եթե հավատարմության երդում են տալիս, ապա այլևս չեն դրժում այն։ Միակ բանը, որ կարող է Խոյին դրդել դավաճանության դա վրեժն է։ Բայց այս դեպքում նրանք դա հրապարակային են անում, առանց թաքցնելու, որպեսզի դաս տան զուգընկերոջը, իսկ հետո բաժանվում են։

Ցուլ

Ցուլի բնավորության մեջ դավաճանությունը բացակայում է։ Սա բարոյապես կայուն նշան է, որն իր սիրելիին մեկընդմիշտ է ընտրում։ Ավելին, իմանալով իր երկրորդ կեսի դավաճանության մասին, Ցուլը պատրաստ է լինում ներել նրան, միայն թե չբաժանվի իր կեսից։

Սակայն եթե սառը հարաբերությունները շարունակվում են և այդ ընթացքում հորիզոնում մեկ ուրիշն է հայտնվում, ավելի ըմբռնող և համախոհ, Ցուլը կարող է տրվել գայթակղությանը։ Սակայն այս դեպքում նա այլևս չի վերադառնում իր հին զուգընկերոջ մոտ։

Երկվորյակներ

Երկվորյակների երկակի բնույթը կարծես հուշի, որ նրանց մոտ ամեն բան պետք է զույգով լինի, այդ թվում նաև սեռական զուգընկերները։ Ինչ–որ չափով դա հենց այդպես է, քանի որ այս նշանի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ գոնե մեկ անգամ դավաճանել է իր զուգընկերոջը։

Սակայն Երկվորյակը պոտենցիալ դավաճանող չէ, որը տենչում է սեռական բավականության։ Որպես կանոն նման քայլի նրան դրդում է զուգընկերոջից վիրավորվածությունը, որից հետո նրանք փորձում են կողքի վրա սրտամոտ մարդ գտնել։ Սակայն Երկվորյակը միշտ միայն մեկ հոգու է սիրում, իսկ կողքի վրա նա պարզապես ցրվում է։

Խեցգետին

Խեցգետինները շատ ընտանեկան անձիք են՝ կապված իրենց տանը և սիրելիին։ Կենդանակերպի ավելի հավատարիմ նշան, քան Խեցգետինն է, դժվար է պատկերացնել։ Սակայն սա չի նշանակում, որ նա ընդունակ չէ դավաճանության։ Խեցգետինը պետք է զգա, որ իրեն սիրում են, իր մասին հոգ են տանում։ Եթե այս զգացողությունը անհետանում է, Խեցգետինն ինտուիտիվ սկսում է այդ հոգատարությունը ուրիշների մեջ փնտրել։

Առյուծ

Առյուծները ազատ մարդիկ են, «իրենք իրենց տերն են»։ Նրանք անկեղծորեն սիրում են իրենց երկրորդ կեսին, սակայն դա նրանց բացարձակ չի խանգարում կողքի վրա էլ կապեր ունենալուն։ Ավելին, դավաճանությունը նրանց մոտ խղճի խայթ չի առաջացնում, քանի որ նրանք կողքի վրա եղած սեքսը դավաճանություն չեն համարում։ Նրանք սկսում են այս ու այն կողմ գնալ, երբ տանը դադարում են հիանալ իրենցով։

Կույս

Քիչ բան կարող է Կույսին ստիպել դավաճանել իր սիրելիին։ Կույսերը գնահատում են կայունությունը, իսկ եթե զույգ են ընտրում, ապա մինչև վերջ հավատարիմ են մնում նրան։ Միայն երբ զուգընկերն է դավաճանում Կույսին, նրա մոտ ցանկություն է առաջանում իր կողքին ավելի կայուն և հավատարիմ մեկին ունենալ։ Այս դեպքում միայն կարող է դավաճանություն լինել։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular