Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ հունիսի 25-ին, Ժնևուհանդիպել է ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մոլլերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրանց աշխատանքներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, որը նպաստում է երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության խթանմանը։
Զոհրաբ Մնացականյանը և Մայքլ Մոլլերը մտքեր են փոխանակել Կայուն զարգացման 2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման շուրջ։
Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը և հանձնառությունը Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը՝ նշելով, որ ԿԶՆ ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության կողմից ձեռնարկված հավակնոտ բարեփոխումների ծրագրով։
Երկուստեք կարևորվել է միջազգային և տարածաշրջանայի կազմակերպությունների ջանքերի համադրումը՝ միջազգային համագործակցության շրջանակներում ծավալվող նոր ուղղությունների հասցեագրման գործում, ինչպիսիք են՝ թվայնացումը, արհեստական բանականությունը և ռոբոտիզացումը։