ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակով հարձակվել և ծեծի են ենթարկել դեղին մազեր ունենալու համար. մանրամասներ

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Ադամյանը (Արտակ Ադամ) հայտնում է, որ 4 անձիք հարձակվել են իր ու ընկերների վրա, ծեծել և դանակով վնասել իր ուսը, քանի որ ընկերներից մեկի մազերը դեղին են եղել:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ժամանակին նման հրապարակում էի արել։ Հիմա գնալով համոզվում եմ, որ Հայաստանում շատ-շատ առիթներ կան պարզապես գրվածումս համոզվելու համար։ 
-երկիր, որտեղ քեզ ազատ չես զգում,
-երկիր, որտեղ օրական սպանությունների, դանակահարությունների, ծեծերի, նվաստացումների ու նման այլ դեպքերի քանակը գերակշռումա 10-ը դեպքին օրական (ու սա էլ միայն Երևանի ոստիկանության տվյալները),
-երկիր, որտեղ սահմանափակված են մարդկանց ազատությունները՝ արտաքին տեսքի, խոսքի, էմոցիաների և այլնի վերաբերյալ,
-երկիր, որը ստիպում է քեզ լքել աիրեն։

Էս ամենը ասում եմ, որովհետև նորից համոզվեցի, որ խուլիգանությունը ու բռնություննները ՀՀ-ում դեռ շարունակվում են ու լայնամասշտաբ են։
4 չինքնահաստատված <<տղաներ>> հարձակվել էին ինձ ու երկու ընկերներիս վրա, միայն նրա համար, որ ընկերներիցս մեկի մազերը դեղին են։ Վիրավորանքներին հաջորդեց ծեծը, որի ժամանակ էլ դանակով վնասեցին ուսս։

Պահանջում եմ հավասարություն, պահանջում եմ  վերջ տալ բռնությանը ու կոչ եմ անում բոլորին բարձրաձայնել բռնության մասին։ Բարձրաձայնում եմ բռնության մասին (ու հատկապես արտաքին տեսքի հիմքով) ու պայքարելու եմ այնքան մինչև մարդիկ ազատ զգան իրենց բռնությունից»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular