ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային ժողովին մատակարարվել է կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ. խնդրով զբաղվում է ոստիկանությունը

ԻՐԱՎՈՒՆՔ
 
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և ասյն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով:

 
Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն:Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ է մատակարարել ՀՀ Ազգային ժողովին և մատակարել է ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի իրավական սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ: 
 
 
Աղբյուրը` SHAMSHYAN.com

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular