ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գողություն՝ Սիսիանի բանկերից մեկում․ սպասարկման սեղանից անհետացել էր հաճախորդի հեռախոսը

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Ոստիկանության Սիսիանի բաժնում հունիսի 24-ին ժամը 16.00-ին մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 09.30-ի սահմաններում, Ադոնցի թիվ 4 հասցեում գտնվող բանկի մասնաճյուղի հաճախորդների սպասարկման սեղանից գողացել են իր «Սամսունգ Գալաքսի Ա-6» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով 110.000 դրամի վնաս: Այս մասին հաղորֆում  է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ բջջային հեռախոսը գողացել է 39-ամյա մի տղամարդ, որը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը հայտնաբերվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular