ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի՝ հոր գազային ատրճանակով

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Հունիսի 25-ին, ժամը 23-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները, հանգստյան գոտում ծառայություն իրականացնելու ընթացքում, ապօրինի զենք պահելու եւ կրելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւանի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է գազային ատրճանակ: Երիտասարդը հայտնել է, որ ատրճանակը հաշվառված է եւ պատկանում է հորը:

Նշանակվել է փորձաքննություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular