ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի 3 նշաններ, որոնց սիրահարվում են բոլոր տղամարդիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3-րդ տեղ՝ Կշեռք

 

Չափազանց կանացի լինելով՝ նա միևնույն ժամանակ խելացի է, ակտիվ ու լավ հռետոր։ Դժվարին կացության մեջ ընկնելով՝ Կշեռքները կարող են բացարձակ անօգնական դառնալ ու իրենց կսկսեն պահել իսկական լեդիի պես, այսինքն՝ փրկություն կգտնեն՝ ի դեմս տղամարդկանց։ Արժե նշել, որ այս նշանի տակ ծնված կանայք հայտնի են իրենց գեղեցկությամբ ու դեմքի նուրբ գույնով, ինչպես նաև խորը ատելությամբ՝ հանդեպ ոչ գրավիչ յուրաքանչյուր բան։

 

Նա շատ նուրբ վարքականոն ունի, հագնվում է շատ շքեղ ու ճաշակով, օգտագործում է թեթև օծանելիքներ, սիրում է թանկարժեք զարդեր ու փորձում է իրեն շրջապատել շքեղությամբ, բայց միևնույն ժամանակ՝ նա հումորի գերազանց զգացում ունի ու սուր լեզու։ Նույնը վերաբերում է նաև տղամարդկանց։ Նրա մեջ ամեն ինչ հիասքանչ պետք է լինի, սկսած նյութական դրությունից՝ մինչև արտաքին տեսք։ Կշեռքները ստեղծագործող անհատներին՝ դերասաններին, երգիչներին, գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, ավելի են նախապատվություն տալիս, քան բիզնեսմեններին ու առհասարակ կոմերցիոն գործունեություն ծավալող անձանց։

 

Կին Կշեռքները շատ ինքնաքննադատ են։ Նրանք միշտ ժամանակին համընթաց են քայլում ու հնարավոր ամեն բան անում են, որ մրցակիցների բանակից շահեկանորեն տարբերվեն։ Միայն նայեք Մոնիկա Բելուչիին, Քիմ Քարդաշյանին կամ Բրիջիտ Բորդոյին. Նրանք գեղեցկուհիներ են ցանկացած տարիքում։ Այո, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հակված չեն կայունության։ Նրանք պաշտում են ֆլիրտն ու տարատեսակությունը։

Փաստորեն Կշեռքը ոչ թե տղամարդով են հետաքրքրվում՝ որպես այդպիսին, այլ նա պարզապես ուզում է, որ իրենով հիանան։ Մտնելով սենյակ՝ նա իր փայլով լցնում է այն։ Նրա ոգևորությունը ոգեշնչում է նաև իրեն շրջապատող անձանց։

2-րդ տեղ՝ Ջրհոս

Կին-Ջրհոսը բարձր պահանջմունքներ ունի, որոնք նա չի էլ ձգտում նվազեցնել, և նա պնդում է, որ իր սիրելին իրեն վերաբերվի պատշաճ հարգանքով։ Նա շատ զգայական է ու խելացի։ Ջրհոսը սիրում է երեկույթներ, հիանալի է իրեն զգում թագուհու կերպարում հասարակության մեջ ու միշտ պատրաստ է վերջին պահին ընդունել այն մարդու հրավերը, ով իրեն դուր է գալիս։ Նա չի կարողանում խաբել, քանի որ չի ուզում ստախոս երևալ։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց անկանխատեսելիությունը նրանց հետ շփումը հետաքրքիր ու ոչ ձանձրալի է դարձնում։ Հմայիչ ու համեստ Ջրհոսները կարող են իրենց զրուցակցին ապշեցնել կրքերի մի ողջ շատրվանով՝ ստիպելով շփոթվել նույնիսկ այն տղամարդկանց, ովքեր իրենց համարում են կանացի հոգեբանության գիտակներ։ Ջրհոս կինը վարվում է այնպես, ինչպես ինքն ուզում է՝ հաշվի չնստելով որևէ պայմանականության հետ։ Նրա վարքագիծը շրջապատողների համար շարունակում է հանելուկ մնալ։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular