ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալը շարունակվում է. ադրբեջանցի երգչուհին պատասխանել է Անդրեին «Սարի աղջիկ» երգի կապակցությամբ

ՎԻԴԵՈ

Ի՞նչը կարող է ուրախացնել մեզ ծանր աշխատանքային երեքշաբթի առավոտյան: Բոլորիս տրամադրությունը կօգնեն բարձրացնել հարեւան երկրի լրատվամիջոցները, քանի որ նրանց անհամարժեքության աստիճանն առաջացնում է համապատասխանաբար ժպիտ ու ժամերով ծիծաղելու ցանկություն:

Եվ այսպես, օրեր առաջ Գերմանիայում կայացած Daf BAMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայ երգիչներ Անդրեն ու Սիրուշոն արժանացել են պարգեւների (Անդրեն` The Best Armenian Male Act, Սիրուշոն` The Best Armenian Female Act):

Մրցանակը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի իր երկրպագուներին, ինչն իհարկե, անտարբեր չի թողել մրցանակաբաշխությանը մասնակցող ադրբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի: Անդրեի շնորհակալական ելույթից մոտ մեկ ժամ հետո իր մրցանակը ստանալիս երգչուհին որոշել է հետ չմնալ եւ իր շնորհակալական խոսքում նշել է.

«Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա»,-նշեց երգիչը:

Անդրեի համար ծիծաղելի է ադրբեջանցի երգչուհու` Արցախին շնորհակալություն հայտնելը:

«Ացախում նրան ոչ ճանաչում են, ոչ էլ սիրում կամ ընդունում են իրեն եւ իր երկիրը. տենես` ինչո՞ւ է շնորհակալություն հյատնում...Ինչպես միշտ ադրբեջանցիներն ինքնախաբեությամբ են զբաղվում: Ինչքան «Սարի աղջիկ» երգն է իրենցը, նույնքան էլ` Արցախը: Նրան մեծ սիրով կհրավիրեի Արցախ, որին նա եվրոպական մեծ բեմից շնորհակալություն է հայտնում: Թե նա կտեսնի Արցախի ողջ գեղեցկությունը, թե արցախցին կծանոթանա իրեն շնորհակալություն հայտնող հարեւան երկրի` մեզ համար անհայտ ժողովրդական արտիստի հետ»,- հեգնանքով ասել է Անդրեն NEWS.am STYLE թղթակցի հետ զրույցում:

Ղարաբաղը ի՛մն է,մե՛րն է (լավ, մենք այս «երգը» գիտենք արդեն): Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա (ըստ երեւույթին պարսատիկով է կրակել՝ Ֆիզուլիից փախչելիս, իսկ եթե ոչ՝ ապա նման խոստովանությունից Հաագայի դատարավարության հոտ է գալիս): Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ (աստված իմ, ինչպիսի ծանր ապրումներ): Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները (դե իհարկե, կեցցես, կանխիր այն ու ոչ մեկ անգամ)»,- նշել է երգչուհին:

Ադրբեջանի ժողովրդական արտիստը (ըստ Վիքիպեդիայի դա 1918 թ. ստեղծված պետություն է: Ադրբեջան տերմինը առաջին անգամ որպես պետության պաշտոնական անուն գործածվել է 1918 թ. մայիսի 28-ին, ինչպես հայտնի է Քըրք Դուգլասը այդ երկրից մեկ տարով մեծ է) նաեւ հստակեցրել է, թե ինչու է սխալմամբ հայ երգիչ Անդրեին Սիրուշո անվանել:

«Այնտեղ երկու հայ երգիչներ էին ելույթ ունենում՝ Անդրեն ու Սիրուշոն: Ես կարծեցի, թե ադրբեջանական ազգային «Սարյա Գյալին» երգը Սիրուշոն է կատարել: Պարզվեց, Անդրեն էր կատարողը: Նրանց անուններն ինձ համար կարեւոր չեն, նրանք միայն մեկ անուն ունեն՝ «հայեր» (սարսափելի է): Մենք թույլ չտվեցինք, որ նրանք հասնեն իրենց նպատակին (այո, այո, միայն այդպես):

Տեսանյութն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular