ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուցարարները գրոհել են Բաղդադում Բահրեյնի դեսպանատունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավելի քան 200 ցուցարար ներխուժել է Բաղդադում Բահրեյնի դեսպանատան բակ եւ պոկել թագավորության դրոշը, որպեսզի բողոք արտահայտի Բահրեյնում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հանդիպման դեմ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով։

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ոստիկանությունն օգտագործել է մարտական փամփուշտներ ամբոխին ցրելու համար, ոչ ոք չի տուժել։

«Մենք հանեցինք Բահրեյնի դրոշը, որպեսզի հասկացնենք, թե ով է մասնակցում Բահրեյնում կոնֆերանսին, որ մենք վճռականապես մերժում ենք հարաբերությունների կարգավորումը սիոնիստական զավթիչների հետ եւ երբեք չենք հրաժարվի աջակցել պաղեստինցիներին»,- ասել է ընդվզողներից մեկը։

Բահրեյը բողոքներից հետո հետ է կանչել Իրաքում իր դեսպանին՝ խորհրդակցելու համար։

«Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ցուցարարների հարձակումը Իրաքի Հանրապետությունում թագավորության դեսպանատան վրա, որը հանգեցրել է սաբոտաժի դեսպանության շենքում»,- ասվում է նախարարության կայքի հայտարարությունում։

Իրաքի կառավարությունը դատապարտել է ցուցարարների արարքը եւ «խոր ափսոսանք» հայտնել դեսպանությունում անվտանգությունը խախտելու առիթով։

«Իրաքի կառավարությունը հաստատում է, որ բնավ չի ընդունում ցանկացած գործողություն, որն սպառնում է դիվանագիտական առաքելություններին, նրանց անվտանգությանը եւ նրանց անձնակազմի անվտանգությանը»,- ասվում է հայտարարությունում։

Երկօրյա կոնֆերանսը Մանամայում նպատակ ուներ աջակցություն ապահովել Պաղեստինի համար՝ 50 մլրդ դոլար ներդրումային պլանի հարցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular