ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գևորգյանը վերադառնում է` առանց քոչարյանական ստվերի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Past.am-ը գրում է.

Իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստան է վերադառնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը` զբաղեցնելու համար ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Գեւորգյանը 2014-ի հոկտեմբերին անսպասելիորեն հրաժարական տվեց եւ աշխատանքի անցավ Ռուբեն Վարդանյանի ընկերությունում, որտեղից էլ կարճ ժամանակ անց դուրս եկավ ու մեկնեց ԱՄՆ՝ սովորելու:

Past.am-ի աղբյուրները պնդում են, որ Գևորգյանի վերադարձը ամենևին Ռոբերտ Քոչարյանի վերադարձ չի նշանակում: Ի վերջո, Քոչարյանը արդեն վաթսուներկու տարեկան է, բնականաբար քաղաքականության մեջ նրա աստղը թեքվում է դեպի մայրամուտ, իսկ Գևորգյանը 43 տարեկան է, փայլուն կրթությամբ պրոֆեսիոնալ պետական - քաղաքական գործիչ, ով թերևս նույնքան լավ գիտի Հայաստանն իր բոլոր ենթակառույցներով, որքան խորհրդային բազմափորձ պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը:

Մեր աղբյուրները պնդում են, որ Գևորգյանը լուրջ հակակշիռ է լինելու վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով այժմ կառավարությունում լրջագույն լծակների կտիրապետի և, ակնհայտորեն, ուղիղ գծով կաշխատի բացառապես Բաղրամյան 26-ում տեղակայված երկրի թիվ մեկ կաբինետի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular