ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի ամենահմայիչ նշանները

ՎԻԴԵՈ

Աստղերը հմայքով են օժտել բոլոր Կենդանակերպի նշաններին։ Ինչ-որ մեկին բաժին է հասել քիչ, իսկ ինչ-որ մեկին էլ ի ծնե խարիզմայի հսկայական պաշար։

 
 

Դիտարկենք ինչում է կայանում յուրաքանչյուր Կենդանակերպի նշանի հմայքը և ով է դրանում բոլորից առաջ անցել։

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանայք ավելի շուտ ոչ թե գրավչությամբ, այլ բնատուր կախարդանքով են օժտված։ Նրանց վառ լույսը շատ երկրպագուների է գրավում, սակայն Խոյ կանայք հաճախ անմատչելի են մնում։ Նրանց հմայքը թաքնված է անկախության ու ընդհանուր կանոններին ու չափանիշերին չենթարկվելու մեջ։ Ոչ ամեն տղամարդ կարող է դիմանալ կրակոտ Խոյի խառնվածքին։

Աստղաբանները Խոյերին խորհուրդ են տալիս փոքր-ինչ հանգիստ դառնալ։ Դա կօգնի կյանքի կատարյալ ուղեկից գտնել։

Ցուլ

Կին Ցուլերն այնքան էլ պարզ անձնավորություններ չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։ Շատերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչ կանանց համարում են պրագմատիկ ու հողին կպած, սակայն սխալվում են։ Ցուլերը բուռն երևակայություն ունեն և ունակ են գրավելու իրենց ընտրյալի ուշադրությունը։ Նրանք մանրուքների հետևից չեն ընկնում ու փնտրում են իրենց իդեալը։ Իրենց բնույթով շատ ուժեղ լինելով՝ Կին Ցուլերն ունակ են մանիպուլյացնելու իրենց ընտրյալին, ինչն ամեն տղամարդ չի հանդուրժի։ Եթե Ցուլերն իրենց տղամարդու նկատմամբ առավել քնքուշ լինեն, ապա կկարողանան կառուցել ամուր և երջանիկ հարաբերություններ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular