ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Ռոն և Իզեր դեպարտամենտներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը այցելել է Ֆրանսիայի Ռոն և Իզեր դեպարտամենտներ, որտեղ հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք քաղաքների ղեկավարների հետ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Հունիսի 24-26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջան աշխատանքային այցի շրջանակում, այցելեց Ռոն և Իզեր դեպարտամենտներ: Այցերի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ ունեցավ Վիենի քաղաքապետ Թիերի Կովակսի (Thierry Kovaks), Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետի (Jean Paul Bret), Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի (Laurence Fautra) և Մեյզիոյի քաղաքապետ Քրիստոֆ Քինիուի (Christophe Quiniou) հետ: Հանդիպումների ընթացքում Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը հայ-ֆրանսիական երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում, որում մեծ է քաղաքապետերից յուրաքանչյուրի անձնական ներդրումը: Քննարկվեցին ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանկոֆոնիայի, մշակույթի, կրթության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր»,- նշված է հաղորդագրությունում:

Վիենի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կազմակերպվել է ընդունելություն՝ Վիենի քաղաքային խորհրդի և Դրոմ դեպարտամենտի հայկական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այցի ընթացքոմ ՀՀ դեսպանն այցելել է Լիոնում Բուլլուկյան հիմնադրամ, Դեսինում Հայ մշակույթի ազգային կենտրոն, ինչպես նաև ծաղիկներ զետեղել Դեսինում և Մեյզիոյում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular