«Ժամանակ». Մետրոպոլիտենի գործով ԱԱԾ-ի նոր բացահայտումները
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԱԾ-ում քննվող Մետրոպոլիտենի գործով առաջիկայում նոր դրվագներով բացահայտումներ կլինեն: Մասնավորապես խոսքը վերաբերում է Մետրոպոլիտենի արդեն նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդու չարաշահումներին: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ չարաշահումների մի դրվագը վերաբերում է մետրոյի անցումների կրպակների տարածքներին: Յայլոյանն այդ տարածքները կոպեկներով վարձակալության է տվել իր որդու ֆիրմային: Վերջինս էլ իր հերթին կրպակների տարածքները ենթավարձակալության է տվել այլ տնտեսվարողների, բայց արդեն շուկայական գներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում