Հավատարմությունը՝ ըստ կենդանակերպի նշանի. ովքեր են հավատարիմներն ու անհավատները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՍտուգիր զուգընկերոջդ` ըստ մեր հավատարմության հորոսկոպի:
Խոյ
Եթե Խոյի «սանձող պարանը» բավականին երկար է, ապա Խոյը չի կարող դիմանալ գայթակղությանը: Երբեմն նա դավաճանում է միայն այն բանի համար, որպեսզի հնարավորություն ունենա պարծենալու: Բայց եթե իրեն են դավաճանում, Խոյն ընդունակ է ամենադաժան վրեժի:
Ցուլ
Ցուլը բնույթով խաղացող չէ: Նա չափազանց մեծ կարիք ունի հուսալի զուգընկերոջ, և ինքը երբեք չի դավաճանի:
Երկվորյակներ
Բոլորովին չեն կարողանում ստել և թաքցնել իրենց դավաճանությունը: Ցավոք սրտի, նրանք հաճախ դավաճանում են` Ձեզ լավ ծանոթ ինչ-որ մեկի հետ:
Խեցգետին
Եթե զուգընկերոջ հետ հարաբերությունները երջանիկ չեն լինում, Խեցգետինները սկսում են սփոփանք փնտրել դրսում: Եթե Խեցգետինը դավաճանում է, աշխատեք չխառնվել դրան: Ամբողջ մեղքը դրեք նրա վրա, ով Ձեզ պատմել է այդ մասին, և ներեք դավաճանին:
Առյուծ
Առյուծը չափազանց հպարտ է, որպեսզի դավաճանի: Մի՞թե Առյուծը կարող է սխալվել զուգընկերոջ ընտրության մեջ: Որպեսզի Առյուծը դավաճանի, ապա հարաբերություններում պետք է իսկապես լուրջ պրոբլեմներ ծագեն:
Կույս
Փոքրիկ սիրային կապերն օտար չեն նրա համար, բայց դրանք հազվադեպ են վերածվում իսկական սիրո: Բացի այդ, Կույսերը տանել չեն կարողանում իրենց հեղինակությունը ռիսկի ենթարկելը և հավատարիմ են մնում՝ թեկուզ հենց այդ մեկ պատճառով:
Կշեռք
Այս ռոմանտիկ, հիասքանչ էակները հեշտությամբ սիրահարվող են, բայց ամեն դեպքում միշտ տուն են վերադառնում: Եթե նրանք ամուսնանում են, ապա նրանց պարտավորությունները զուգընկերոջ հանդեպ շատ լուրջ են: Ապահարզանը Կշեռքների համար անհասկանալի է:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ