ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ըստ մեզ՝ նրա դեմ դատական գործընթացը քաղաքականացված է». «Սիստեմա» ընկերության սեփականատեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի գլխավոր բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ ՀՀ՝ կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահպանել է իր տեղը տնօրենների խորհրդի նոր կազմում, քանի որ ընկերությունը Քոչարյանի նկատմամբ դատական գործընթացը քաղաքականացված է համարում, գրում է ria.ru-ն:

«Կցանկանայի միայն մի բան ասել. գիտեք, որ տարիներ շարունակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում եղել է տնօրենների խորհրդի անփոփոխ, ինչպես նաև անկախ անդամ: Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին կալանքի տակ է: Ըստ մեզ՝ թե՛ մեղադրանքները, թե՛ դատական գործընթացը քաղաքականացված են, ուստի՝ որոշեցինք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավելևս՝ նա դրա համաձայնությունը տվել էր դեռ այն ժամանակահատվածում, երբ ազատության մեջ էր: Այդ իսկ պատճառով՝ գտնում ենք, որ դա ճիշտ է: Ձեզ տեղեկացնում եմ, որ նման որոշում է կայացվել»,-հայտարարել է Եվտուշենկովը «Սիստեմա»-ի բաժնետերերի տարեկան ժողովի շրջանակում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության բաժնետերերը հունիսի 29-ին նույն կազմով վերընտրել են «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամներին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին։

Թարգամանությունը՝ Tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular