ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համանախագահները կողմերին կոչ են անում հավելյալ կոնկրետ ջանքեր գործադրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Վիեննա և Բրատիսլավա։ Նրանք ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին և ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միրոսլավ Լայչակին ԼՂ հակամարտության տարածաշրջան վերջին այցի և Մնացականյան-Մամեդյարով՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներ են ներկայացրել։

Համանախագահները ողջունել են հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակումը՝ բարձր գնահատելով Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ջանքերը` ուղղված ձերբակալվածների նկատմամբ առաջին դրական քայլին աջակցելուն:

Համանախագահները հակամարտության կողմերին հորդորել են հավելյալ կոնկրետ հումանիտար ջանքեր գործադրել որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular