Շաքարային դիաբետի նշաններ, որոնց մասին դուք կարող եք տեղեկացված չլինել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՎաղ շրջանում շաքարային դիաբետի հայտնաբերումը մեծ նշանակություն ունի, քանի որ այդ հիվանդությունը հանգեցնում է մահացու վտանգավոր բարդությունների, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտների ու երիկամների աշխատանքի խափանման։
Շաքարային դիաբետը արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման հետ կապված հիվանդություն է։ Դրա արդյունքում կարող են վնասվել աչքերը, երիկամները և նյարդային համակարգը։ Սակայն շաքարային դիաբետի նշանները կարող են տարբերվել՝ կախված դրա տեսակից։
Այս մասին գրում է steptohealth.ru կայքը։
Մաշկի գրգռվածություն
Երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը գերազանցում է նորման, մաշկը դառնում է չոր, ու առաջանում է դիսկոմֆորտի զգացողություն։
Դրա համար էլ, եթե դուք ձեր մաշկի վրա գրգռվածություն ու քոր եք զգում, նախ բացառեք կլիմայի ու շրջակա միջավայրի ազդեցության գործոնը, ապա արյան անալիզ հանձնեք, որ ստուգեք գլյուկոզայի մակարդակը։
Ամենից հաճախ այդ գրգռվածությունը հայտնվում է ձեռքերի կամ ոտքերի վրա։
Թեփի առաջացում և գլխամաշկի չորություն։
Քչերը գիտեն, որ թեփի առաջացումն ու գլխամաշկի չորությունը կարող են կապված լինել շաքարային դիաբետի հետ։
Բանն այն է, որ, երբ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, օրգանիզմը սկսում է ուղիներ փնտրել այդ ավելցուկից ազատվելու համար։ Դա սովորաբար տեղի է ունենում մեզի միջոցով։
Սակայն օրգանիզմից մեծ քանակի հեղուկի դուրսբերումը կարող է օրգանիզմի ջրազրկման պատճառ հանդիսանալ, ինչի արդյունքում գլխամաշկի վրա կարող է առաջանալ սեբորային դերմատիտ, որն ավելի շատ հայտնի է թեփ անունով։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ