ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանյան պատվիրակությունն ընդլայնել է ներկայությունը ԵԽԽՎ-ի քաղաքական տարբեր ուժերում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամներն ընդլայնել են ներկայությունը տարբեր քաղաքական ուժերում: Այս մասին պատվիրակության անդամների հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ ամփոփելով ամառային նստաշրջանի արդյունքները:

«Մինչ այս երկար քննարկվում էր քաղաքական իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացվածությունը քաղաքական խմբերում: Այս նստաշրջանից ի վեր մենք արդեն ներկայացված ենք քաղաքական խմբերում, մասնավորապես, ես, Վլադիմիր Վարդանյանը, Ռուբեն Ռուբինյանը ներկայացված ենք ԵԺԿ (Եվրոպական ժողովրդական կուսակցություն) քաղաքական խմբում, Սոս Ավետիսյանը՝ Սոցիալիստների և կանաչների կուսակցությունում, և Հովհաննես Իգիթյանը՝ «Լիբերալների և դեմոկրատների ալյանս» կուսակցությունում: Այսպիսով՝ մենք որոշել ենք ավելի ընդհանրական հանդես գալ և մեր ներկայացվածությունն ապահովել քաղաքական տարբեր ուժերում»,- հայտնեց Հայրապետյանը:

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամները հանդես են եկել նաև բանաձևերի նախաձեռնությամբ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է երկու նախագիծ: Դրանցից մեկը Ժնևի կոնվենցիաների 70-ամյակի մասին է, և թե Եվրոպայի խորհուրդն ինչ ներդրում պետք է ունենա միջազգային հումանիտար և մարդու իրավունքների ոլորտներում փոխհամագործակցության մեծացման հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular